Քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել  դատարանից վերադարձված կալանավորված անձ Լ․Ա․-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, Լ. Ա.-ի գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս։ 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

Հայերեն