Քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Լ․Ա․-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, Լ. Ա.-ի գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։