Նյու Յորքը զբաղեցրել է առաջին, Մոսկվան՝ երկրորդ տեղը միլիարդատերերի թվով. Forbes

2 րոպեի ընթերցում

Աշխարհում ամենաշատ միլիարդատերերն ապրում են Նյու Յորքում։ Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է Մոսկվան, երրորդում՝ Հոնկոնգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս վարկանիշային աղյուսակը հրապարակել է Forbes հանդեսը։

Առաջին տեղը զբաղեցնող Նյու Յորքն ունի 123 միլիարդատեր, նրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 13-ով։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, գործարար և բարերար Մայքլ Բլումբերգը քաղաքի ամենահարուստ բնակիչն է, նրա կարողությունը կազմում է 105 միլիարդ դոլար։

Ըստ հանդեսի տվյալների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայում ապրում է 90 միլիարդատեր։ Նրանց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 16-ով։ Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 409 միլիարդ դոլար։ Ռուսաստանցի գործարարների թվում առաջատարը մնում է «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը, որի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է մինչև 28,7 միլիարդ դոլար։

Առաջատարների եռյակը եզրափակում է Հոնկոնգը, որտեղ ապրում է 72 միլիարդատեր։ Նրանց թիվը քաղաքում մեկ տարվա ընթացքում նվազել է երկուսով։ Նշվում է, որ Հոնկոնգը 2024 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը, որը կիսել է Մոսկվայի հետ։

Չորրորդ տեղն զբաղեցնում է Լոնդոնը, հինգերորդը՝ Պեկինը, վեցերորդը՝ Մումբայը, իսկ յոթերորդը՝ Սինգապուրը: Շանհայը և Սան Ֆրանցիսկոն կիսում են ութերորդ հորիզոնականը, իսկ տասներորդ տեղում է Լոս Անջելեսը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար