Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինական կողմում կա 4 զոհ, Ռուսաստանում՝ 1: Հարվածների հետևանքով կան նաև վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ռուսական ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հերթական անգամ գրոհել են Խարկովը։ Ըստ քաղաքապետ Իգոր Տերեխովի՝ փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել չորրորդ զոհի մարմինը։ Եվս 35 մարդ վիրավորվել է։ Փլատակներում կարող են էլի մարդիկ լինել։ 

Տեղական իշխանությունները հաղորդել են, որ Խարկովին ԱԹՍ-ների վեց հարված է հասցվել, կան մեծ ավերածություններ, վնասվել է 30 բազմահարկ շենք։

Զապորոժիեի մարզում ռուսական ԱԹՍ-ների հարվածից 1 մարդ վիրավորվել է։ Կիևի մարզում նույնպես 1 մարդ է վիրավորվել, մի քանի մեքենաներ՝ այրվել։ Իսկ Դնեպրում 3 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից, բռնկվել են հրդեհներ, վնասվել են վարչական շենքեր։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ապրիլի 3-ի գիշերը և ապրիլի 4-ի առավոտյան խոցել են ուկրաինական 107 ինքնաթիռային տիպի ԱԹՍ Կուրսկի, Օռլովի, Լիպեցկի, Կալուգայի, Ռոստովի, Մոսկվայի, Բրյանսկի մարզերում և մի շարք այլ տարածաշրջաններում։

Բրյանսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով բեկորային վնասվածքներից զոհվել է 1  բնակիչ, 1 մարդ վիրավորվել է։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել ԱԹՍ-ի հարձակումը ՌԴ մայրաքաղաքի վրա։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։

Ավելի վաղ «Ռոսավիացիա»-ն հայտնել էր, որ Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի», թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ 

Հայերեն Русский

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում