Սիրիայում իսրայելական ավիահարվածը 10 մարդու կյանք է խլել

3 րոպեի ընթերցում

Սիրիայում իսրայելական ավիահարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն։ Իսրայելական ուժերը թիրախավորել են Դարաայի շրջանի Նավա քաղաքը։

Սիրիական SANA գործակալության տվյալներով՝ զոհվել է 9 մարդ։

Տեղեկություններ են հաղորդվել, որ զոհերը գրանցվել են իսրայելական ուժերի դեմ պայքարում, որոնք, ի վերջո, նահանջել են ժամեր շարունակ Նավա քաղաքի և Ալ-Ջուբեյլիա գյուղաքաղաքի տարածքում մնալուց հետո։

Ապրիլի 2-ի երեկոյան Syria TV-ի թղթակիցը հայտնել էր, որ իսրայելական ուժերը տասնյակ ռազմական մեքենաներ են տեղակայել և ներխուժել Դարաայի շրջանի Նավա քաղաքի շրջակայք:

Սիրիայի հարավ ներխուժմանը զուգահեռ՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները ապրիլի 2-ի երեկոյան 14 հաջորդական ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հինգ տարբեր շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսում գտնվող Մասաքեն Բարզե թաղամասի գիտահետազոտական ​​շենքին և Համայի նահանգի ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է Համայի ռազմական օդանավակայանը, վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և զինվորներ:

Հարձակումներին զուգահեռ, իսրայելցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, Jerusalem Post-ին ասել է, որ Սիրիայի տարածքում Իսրայելի ինչպես հայտարարված, այնպես էլ չհայտարարված ավիահարվածները նպատակ ունեն հստակ ուղերձ հղել Անկարային. «Սիրիայում թուրքական ռազմաբազաներ մի՛ հիմնեք և մի՛ միջամտեք Սիրիայում Իսրայելի օդային գործողություններին»։ 

Իսրայելական աղբյուրների համաձայն՝ իսրայելական կողմը մտահոգված է Սիրիայում Թուրքիայի աճող դերի առնչությամբ։

«Թուրքիան մարտահրավեր է ներկայացնում: Նա Իրան չէ, սակայն ներկայումս ձգտում է իմպերիալիստական ​​էքսպանսիայի, մարզում ու զինում է սիրիական բանակը և փորձում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Սիրիայի ներսում գտնվող բազաների միջոցով», - ասել են աղբյուրները:  

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր հերթին ընդգծել է, որ «Սիրիայում Իսրայելի նպատակն է ապառազմականացնել երկրի հարավը և ապահովել սիրիական տարածքում վտանգից զերծ մթնոլորտ»:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում