Կանադայի ԱԳ նախարարն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին

2 րոպեի ընթերցում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին, վերահաստատել է Օտտավայի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ու երկխոսությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կանադայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,-նշել է Մելանի Ջոլին։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Շուրջ 4 օր տևած ռազմական գործողություններից հետո՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները։ Հարձակումը սանձազերծած Ադրբեջանը կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Մարդկային և զինտեխնիկայի կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը։

Հայերեն English Русский 中文

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը