Մերձավոր Արևելք

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու նպատակով բանակը նոր տարածքներ է գրավել Գազայի հատվածի հարավում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է տեսաուղերձի ընթացքում:

«Նախորդ գիշեր նոր մակարդակի ենք անցել Գազայի հատվածում: Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին, ոչնչացնում է ենթակառուցվածքները: Վերահսկողության տակ ենք վերցրել «Մորագի առանցքը»: Դա կլինի երկրորդ «Ֆիլադելֆիայի միջանցքը»՝ լրացուցիչ միջանցք»,- հայտարարել է Նեթանյահուն:

Նա ասել է, որ իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինյան հատվածի աստիճանական բաժանումը, որպեսզի ՀԱՄԱՍ-ին ստիպեն ազատ արձակել պատանդներին: 

«Ճնշումը կուժեղանա այնքան ժամանակ քանի դեռ պատանդները չեն վերադարձվել: Մենք վճռական ենք այս պատերազմի նպատակներին հասնելու հարցում, գործում ենք անխոնջ, հստակ գծով և առաջադրանքով»,- եզրափակել է նա։

«Մորագի առանցքը» իսրայելցի զինվորականների ստեղծած ինժեներական կառույց է, որն անցնում է Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքից հարավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում