Փոդքասթ

Podcast-Sport. Հայաստանի հակադոպինգային կազմակերպության գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հայաստանի հակադոպինգային կազմակերպության գործունեությունը

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարիների ընթացքում խորացնում է համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի հակադոպինգային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանի հետ խոսել ենք կառույցի գործունեության, հայկական սպորտում խթանիչ միջոցների դեմ պայքարի, մարզիկների «սպորտային կրթվածության» մասին: 

«Հայաստանի հակադոպինգային գործակալությունը մեծ հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ Հակադոպինգային միջազգային գործակալության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում հանդիպել եմ Ֆրանսիայի հակադոպինգային կազմակերպության ղեկավարի հետ և քննարկել ենք 2027 թվականին Երևանում կայանալիք խաղերի նախապատրաստական բազմաթիվ հարցեր: Հետաքրքիր է նաև, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպության տարեկան բյուջեն՝ ի համեմատություն մյուս կազմակերպությունների, ամենափոքրն է, բայց մեր մարզիկները «փոքր» չեն Եվրոպայում»,-ասաց Մոսինյանը: 

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում