ԱՄՆ սենատորները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը և նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլումենթալը ներկայացրել են մի օրինագիծ, որը նախատեսում է առաջնային և երկրորդային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հետ հրադադարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Hill-ը:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ենթադրում են մաքսատուրքերի սահմանում այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ», - ասվում է օրինագծի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրությունում։

Հստակեցվում է, որ պատժամիջոցները նախատեսում են 500 տոկոսի չափով մաքսատուրքերի սահմանում։

«Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցներն արդեն պատրաստ են և կստանան երկկուսակցական ճնշող աջակցություն, եթե քվեարկության համար ներկայացվեն Սենատ և Ներկայացուցիչների պալատ», - հայտարարել են օրենսդիրները:

Օրինագիծը պաշտպանել է երկու կուսակցությունների 50 օրենսդիրներից բաղկացած խումբը: Նրանք նշել են, որ սատարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը՝ «հասնելու կայուն, արդար և արժանապատիվ խաղաղության»։

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ին՝ Սևանա լճի ափամերձ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցը