Երևանում սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնելու համար քաղաքապետարանը ձեռք է բերել 12 բազմաֆունկցիոնալ մեքենա

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենա՝ քաղաքում սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ ներկա էր «Կերխեր» (Karcher) ընկերության հատուկ տեխնիկայի ներկայացմանն ու  գործարկմանը: 

Ավինյանը նշեց՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված բազմաֆունկցիոնալ մեքենաները նախատեսված են փողոցների, մայթերի սանիտարական մաքրման աշխատանքների համար, իսկ ձմռան ամիսներին՝ ձյան մաքրման, աղ և ավազով մշակման համար:

«Այս բազմաֆունկցիոնալ մեքենաները մեզ էականորեն կօգնեն աղբահանության գործում, ձմեռային շրջանում՝ ձնամաքրման աշխատանքներում, քանի որ դրանք մաքրում, փոշեկուլում, լվանում և մի շարք այլ աշխատանքներ են իրականացնում: Կարծում եմ, որ Երևան քաղաքին նմանատիպ տեխնիկան շատ անհրաժեշտ է, և մեր պարկը շարունակաբար  պետք է համալրենք նմանատիպ տեխնիկայով»,- նշեց Ավինյանը: 

Քաղաքապետը հավելեց, որ հատկապես քաղաքի էականորեն կարևոր հատվածներում, որտեղ շատ մեծ քանակի մարդկանց շարժ կա, նմանատիպ տեխնիկան հնարավոր է օգտագործել: «Այս մեքենաներն արդյունավետ են նաև նրանով, որ ծանր չեն և վնասներ չեն հասցնի այն հատվածներում, որտեղ քարե սալապատում ունենք»,-ասաց նա:  

Ավինյանը նշեց՝ այս ամբողջ պարկի տեխնիկան ձեռք բերելու համար ծախսվել է 609 միլիոն դրամ: 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան