ԱՄՆ սահմանի անօրինական հատումների թիվը մարտին նվազել է մինչև ռեկորդային մակարդակ. The New York Post

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանի անօրինական հատումները մարտին հասել են ռեկորդային ցածր մակարդակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության աղբյուրների։

Մարտ ամսին սահմանապահներն արձանագրել են ապօրինի մուտքի մոտ 7000 փորձ, մինչդեռ 2024 թ. մարտին՝ 137 000: Նշվում է, որ կտրուկ անկումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությամբ, որը հունվարի վերջից ուժեղացրել է անօրինական ներգաղթյալների կողմից սահմանի հատման վերահսկողությունը։

Միևնույն ժամանակ, Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության համար խնդիր է առաջացել կալանքի տակ պահման կենտրոնների գերբեռնվածության առումով։ Ծառայությունը խնդրանքով դիմել է Կոնգրեսին՝ միջոցներ տրամադրել լրացուցիչ տեղերի համար՝ օժանդակելու զանգվածային արտաքսման արշավը: Նոր քաղաքականության իրագործման առաջին 50 օրվա ընթացքում կատարվել է 32 000 ձերբակալություն։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը:

Հայերեն English Русский

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը