Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն սահմանափակել է չինացի պաշտոնյաներին այցագրերի տրամադրումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն սահմանափակել է չինացի պաշտոնյաներին այցագրերի տրամադրումը

Միացյալ Նահանգները լրացուցիչ այցագրային սահմանափակումներ է մտցրել չինացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջան և Չինաստանի մի քանի այլ շրջաններ օտարերկրացիների մուտքի թույլտվության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Այսօր ես քայլեր եմ ձեռնարկում չինացի այն պաշտոնատար անձանց համար այցագրային լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ, որոնք զգալի մասնակցություն ունեն երկրի տիբեթյան շրջաններ օտարերկրյացիների մուտքի թույլտվության հետ կապված քաղաքականության մշակման կամ իրականացման հարցում», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Պետքարտուղարի խոսքով՝ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը «չափազանց երկար ժամանակ մերժել է» ամերիկացի դիվանագետներին, լրագրողներին և միջազգային այլ դիտորդներին մուտք գործել Չինաստանի Տիբեթի Ինքնավար Շրջան և երկրի այլ շրջաններ այն դեպքում, երբ չինացի դիվանագետներն ու լրագրողները «օգտվում են Միացյալ Նահանգներ մուտքի լայն հասանելիությունից»։

«Փոխադարձության այս բացակայությունն անընդունելի է, և մենք դա չենք հանդուրժի»,- ընդգծել է Ռուբիոն։

Նա կոչ է արել վերացնել փոխադարձության բացակայությունը և դիվանագետներին անսահմանափակ մուտքի հնարավորություն տրամադրել դեպի Տիբեթի Ինքնավար Շրջան և Չինաստանի այլ շրջաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում