Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զվարթնոց օդանավակայան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Այց Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան գործադիր տնօրեն պարոն Վենդեի ուղեկցությամբ
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 31, 2025
➡️ Չվերթներ (Air France, Transavia), e-gate-եր (Idemia), վերգետնյա սպասարկման սարքավորումներ (TLD), ֆրանչայզերներ (Paul). ֆրանսիական ձեռնարկությունները աջակցում են Զվարթնոցի՝ դեպի Հայաստան… pic.twitter.com/IFApUNkXQL
«Այց՝ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան գործադիր տնօրեն պարոն Վենդեի ուղեկցությամբ։
Չվերթներ (Air France, Transavia), e-gate-եր (Idemia), վերգետնյա սպասարկման սարքավորումներ (TLD), ֆրանչայզերներ (Paul). ֆրանսիական ձեռնարկություններն աջակցում են Զվարթնոցի՝ դեպի Հայաստան դարպասի աճին»,-իր գրառման մեջ նշել է Օլիվիե Դըկոտինյին: