Երևանում փոխարինվում են բացառապես ոչ կենսունակ ծառերը․ մասնագետի պարզաբանումը

2 րոպեի ընթերցում

Երևանում ծառերի փոխարինման աշխատանքների հիմքում մասնագիտական վերլուծություններն ու գնահատականներն են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն՝ անդրադառնալով բոլոր այն մտահոգություններին, որոնք կապված են ծառահատումների ու ծառերի փոխարինման հետ։

«Հայաստանի գիտական հանրության առաջատար մասնագետները ներգրավված են  մեր գիտատեխնիկական խորհրդում։ Նրանք պրոֆեսորներ են, ինստիտուտների տնօրեններ են, գիտական ղեկավարներ են։ Մասնագետներն են որոշում, թե որտեղ ինչ ծառ տնկվի։ Մեզ մեղադրում են, թե մեծ սաղարթով ծառերը փոխարինում ենք փոքր չափի ծառերով։ Ուզում եմ ասել, որ ոչ բոլոր տեղերում պետք է մեծ բարձրության ու լայն սաղարթով ծառ ունենալ։ Շատ տեղերում անհրաժեշտ է ոչ մեծ սաղարթ ձևավորող ծառեր, որ պատմամշակութային շենքի ճակատային հատվածը չփակվի»,-ասաց Արմեն Բեգոյանը։ 

Ինչ վերաբերում է ծառերը հատելուն, ապա Արմեն Բեգոյանը նշեց, որ հատում են բացառապես ոչ պիտանի, փտած, հիվանդ սաղարթ ձևավորող ծառերը, որոնց  տերևները դեռ ամռան սկզբից ծակ-ծակ են, դեղնած։ Այդպիսի ծառերը կենսունակ չեն, որևէ արժեք չեն ներկայացնում։ 

Անդրադառնալով աղմուկ բարձրացրած Թումանյան փողոցում տնկված հուդայածառերին ՝ Արմեն Բեգոյանը նշեց, որ դրանք բավական մեծ սաղարթ են ձևավորում։ 

«Դրանից բացի, այդ ծառերն առանձնանում են իրենց գեղագիտական տեսքով, տերևների զանգվածները փոշու կլանման համար մեծ մակերես ունեն, չորադիմացկուն են։  Նորից եմ ուզում ընդգծեմ, պատահական ծառեր չեն ընտրվում։ Յուրաքանչյուր փողոցի համար երբ ընտրվում է ծառ, գիտական խմբերը 2-3 ամիս աշխատում են»,-ասաց Արմեն Բեգոյանը։  

Նա նաև ընդգծեց, որ տնկվում են 10-15 տարվա ծառեր, որոնք արդեն իսկ սաղարթ են ունենալու ծաղկման շրջանում։ Արդեն հասուն ծառի տեսք կունենան 2-3 տարվա ընթացքում։ 

 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները