Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում

ՆԱՏՕ-ի անդամ երկրները մարտի 31-ին մեկնարկում են Ramstein Flag 2025 լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Վարժանքներին գործի է դրվել ՆԱՏՕ-ի 15 երկրների 90 ռազմական ինքնաթիռ։ Թռիչքներ իրականացնելու համար կգործարկվեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաները։ Գործողությունների կառավարումը կիրականացվի Նիդեռլանդների Leeuwarden ավիաբազայից:

Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, Ramstein Flag 2025-ը բազմապլանային զորավարժություններ են՝ ուղղված համակցված մարտական գործողություններ վարելու կարողությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը: Զորավարժությունների շրջանակներում, մասնավորապես, կկատարելագործվի գործողությունների իմիտացիան հակաօդային պաշտպանության խորը էշելոնացված համակարգի դեմ, եթե ՆԱՏՕ-ի ուժերը գործի դրվեն հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում