Միացյալ Նահանգներ

Թրամփը Զելենսկիին զգուշացրել է օգտակար հանածոների շուրջ գործարքից հրաժարվելու դեպքում հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը Զելենսկիին զգուշացրել է օգտակար հանածոների շուրջ գործարքից հրաժարվելու դեպքում հետևանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե Կիևը հրաժարվի օգտակար հանածոների արդյունահանման շուրջ համաձայնագրից, ապա լուրջ խնդիրների կբախվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է մարտի 30-ին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

«Եթե նա այդպես վարվի, ապա խնդիրներ կլինեն, մեծ, շատ մեծ խնդիրներ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «փորձում է հրաժարվել հազվագյուտ հողերի մետաղների շուրջ գործարքից»։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին նաև ցանկանում է, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ-ի կազմ, «բայց նա երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և նա դա հասկանում է»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում