«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

2 րոպեի ընթերցում

Գյումրիում նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ մարտի 30-ին անցկացվող ավագանու ընտրություններում ակտիվությունն ավելի մեծ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը դա կապում է հաջորդ տարի նախատեսվող ԱԺ ընտրությունների հետ՝ նշելով, որ այն քաղաքական շատ ուժերի համար ԱԺ ընտրություններից առաջ քաղաքական ստուգատես է: «Քաղաքական ուժերի այս ակտիվությունը բերելու է ընտրողների ակտիվության»,- նշեց Լևոն Բարսեղյանը: 

Խոսելով ավագանու այս ընտրություններում սպասվող արդյունքներից՝ Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ իրենց ուժը որևէ կոալիցիոն բանակցություն չի վարել, չի վարելու, բայց դա չի նշանակում՝ չհամագործակցել իշխանությունների հետ: «Ավագանու բոլոր այն անդամները, որոնք լինելու են նստած ավագանու նիստերի դահլիճում, դատապարտված են համագործակցելու. նրանք պետք է օրակարգ հաստատեն, կարիքավոր մարդուն ֆինանսական օժանդակություն ցույց տան, բյուջե հաստատեն, հնգամյա ծրագիր հաստատեն՝ սա համագործակցություն է»,- նշեց Լևոն Բարսեղյանը: «Եվրադաշինք»-ի թեկնածուն իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 31/56 տեղամասում: 

«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը կարծում է՝ իշխող կուսակցությունը այս անգամ Գյումրիում չի հաղթելու: Կարեն Սիմոնյանը իր ընտրությունը կատարեց Շիրակի պետական համալսարանում տեղակայված ընտրատեղամասում։ Նա քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ: «Չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն պաշտոնակռվի, հանուն ամբիցիաների: Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի՝ պատրաստ լինեն առանց պաշտոնակռվի սատարելու առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին»,- ընտրելուց հետո ասաց Կարեն Սիմոնյանը՝ նշելով, որ քվեարկել է հանուն փոփոխությունների:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին