Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես վարկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «УНИАН»-ը։
«Մենք շնորհակալ ենք աջակցության համար, սակայն դա վարկ չէ, և մենք չենք պատրաստվում այն այդպիսին համարել», — ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը, նրա խոսքով, ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։