Պուտինը «լուրջ» է անվանել Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ի պլանները՝ նշելով, որ դա ՌԴ-ի հետ կապ չունի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լուրջ» է անվանել Գրենլանդիան միացնելու ԱՄՆ ծրագրերը և հայտարարել, որ սխալ է դրանք արտառոց համարելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է՝ մարտի 27-ին ելույթ ունենալով Արկտիկական միջազգային ֆորումում։ 

«Բոլորը գիտեն Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Գիտեք, սա կարող է ինչ-որ մեկին զարմացնել միայն առաջին հայացքից: Եվ խորապես սխալ է կարծել, որ դրանք ամերիկյան նոր վարչակազմի արտառոց խոսակցություններն են: Ոչ մի նման բան», - Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ Պուտինի՝ խոսքը գնում է «Գրենլանդիայի հետ կապված ամերիկյան կողմի լուրջ ծրագրերի մասին»։ 

«Այդ ծրագրերը վաղեմի պատմական արմատներ ունեն, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կշարունակի սիստեմատիկ կերպով առաջ մղել աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական շահերն Արկտիկայում: Ինչ վերաբերում է Գրենլանդիային, ապա դա վերաբերում է երկու կոնկրետ պետության և մեզ հետ կապ չունի», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նման ծրագրեր ուներ դեռևս 1860-ականներին։ Նույնիսկ այն ժամանակ, հիշեցրել է ՌԴ նախագահը, ամերիկյան վարչակազմը դիտարկում էր Գրենլանդիան և Իսլանդիան ԱՄՆ-ին միացնելու հնարավորությունը։

«Սակայն այդ գաղափարն այն ժամանակ չստացավ Կոնգրեսի աջակցությունը: Հիշեցնեմ, որ 1868 թվականին ամերիկյան թերթերը ծաղրում էին Ալյասկայի գնումը: Այն անվանում էին խելագարություն, «սառցե տուփ» և այն ժամանակվա ԱՄՆ նախագահ «Էնդրյու Ջոնսոնի բևեռային արջերի այգի»: Բայց Գրենլանդիայի վերաբերյալ նրա առաջարկները ձախողվեցին», - ասել է Պուտինը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիային պատկանող կղզին վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում