Բրիտանիան առայժմ մտադիր չէ պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի դեմ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առայժմ չի դիտարկում ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը։

«Այս պահին մենք այն վիճակում չենք, որ ձեռնարկենք ինչ-որ միջոցներ, որոնք կհանգեցնեն այդ առևտրային պատերազմների սրման: Առևտրային դիմակայությունը ոչ մեկին օգուտ չի բերում: Վերջին հաշվով այն կհանգեցնի սպառողների համար գների բարձրացման՝ մեծացնելով գնաճը՝ հակառակ այն զսպելու մեր բոլոր ջանքերին, ինչպես նաև կդժվարացնի արտահանումը բրիտանական ընկերությունների համար, - նշել է նախարարը: - Մենք ձգտում ենք ապահովել լավ առևտրային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, և առաջիկա շաբաթը մեծ նշանակություն կունենա։ Այսօր կկայանա բանակցությունների նոր փուլ, այնպես որ, եկեք տեսնենք՝ ինչի կհասնենք առաջիկա օրերին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել երկրի սահմաններից դուրս արտադրվող բոլոր ավտոմեքենաների ներմուծման համար։ Հրամանն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից։

Միացյալ Նահանգներ

Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ

Փետրվարի 10-ին նա կարգադրել է սահմանել 25% մաքսատուրքեր երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի նկատմամբ։ Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 12-ին։

ԱՄՆ վարչակազմը նաև 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, իսկ Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է մինչև 20%։ 

Բրյուսելում սպասում են, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կհայտարարի ԵՄ երկրներից ներմուծվող ապրանքների համար 20% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Եվրահանձնաժողովը պատրաստում է Վաշինգտոնի կողմից այդ քայլի պատասխան միջոցներ:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս