Միացյալ Նահանգներ

Կանադայի վարչապետը Թրամփի նոր մաքսատուրքերը որակել է որպես «ուղղակի գրոհ» երկրի վրա

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետը Թրամփի նոր մաքսատուրքերը որակել է որպես «ուղղակի գրոհ» երկրի վրա

Կանադայի վարչապետ Մարկ Քառնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավտոմեքենաների նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը որակել է որպես «ուղղակի գրոհ» իր երկրի վրա և մտադիր է ուսումնասիրել պատասխանի տարբերակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քառնին ասել է Օնտարիոյում կայացած մամուլի ասուլիսիում

«Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին: Մենք կպաշտպանենք մեր ընկերությունները, մենք կպաշտպանենք մեր երկիրը», - Քառնիի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Նա նշել է, որ մաքսատուրքերն «ուղղակի գրոհ» են, որը խախտում է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:

Այդ կապակցությամբ, ինչպես նշել է վարչապետը, Կանադան կդիտարկի պատասխանի իր տարբերակները։

«Մենք մեխանիզմներ ենք պատրաստել անհրաժեշտության դեպքում պատասխան մաքսատուրքեր սահմանելու համար: Այս առումով բազմաթիվ տարբերակներ կան», - հայտնել է նա։

Ըստ The Associated Press գործակալության՝ Քառնին նաև ասել է, որ նախքան պատասխան միջոցներ ձեռնարկելը իրենք պետք է ծանոթանան Թրամփի հրամանագրի մանրամասներին։

Քառնին նաև հայտարարել է, որ հարկ կլինի խոսել Թրամփի հետ, և հույս է հայտնել, որ դա շուտով տեղի կունենա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր արտասահմանում արտադրված բոլոր ավտոմեքենաների համար ապրիլի 2-ից 25% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ դա կհանգեցնի տնտեսական աճի, ինչպես նաև օտարերկրյա ավտոարտադրողների կողմից ԱՄՆ-ում գործարանների բացման։ Որոշումը վերաբերում է նաև ոչ մեծ բեռնատարներին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-ի կողմից ափսոսանք է հայտնել մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում