Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո  Ստամբուլի քաղաքային խորհուրդը փոխքաղաքապետ է ընտրել  ընդդիմադիր  Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանին: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական «Անադոլու»–ն:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության անդամ Նուրի Ասլանը ստացել է 177 ձայն: Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Զեյնել Աբիդին Օքուլը՝ 125 ձայն:

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին ևս 100 անձանց հետ միասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։ Նա պաշտոնապես կալանավորվել է մարտի 23-ին՝ մեղադրվելով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անօրինական ճանապարհով անձնական տվյալներ գրանցելու և տենդեր կեղծելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուի պաշտոնավարումը՝ որպես Ստամբուլի քաղաքապետ, կասեցվել է։ Թուրքիայում վերջին օրերի ընթացքում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։ 

 

 

Հայերեն English Русский

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը