Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը
1 րոպեի ընթերցում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի քաղաքային խորհուրդը փոխքաղաքապետ է ընտրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական «Անադոլու»–ն:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Նուրի Ասլանը ստացել է 177 ձայն: Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Զեյնել Աբիդին Օքուլը՝ 125 ձայն:
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին ևս 100 անձանց հետ միասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։ Նա պաշտոնապես կալանավորվել է մարտի 23-ին՝ մեղադրվելով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անօրինական ճանապարհով անձնական տվյալներ գրանցելու և տենդեր կեղծելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուի պաշտոնավարումը՝ որպես Ստամբուլի քաղաքապետ, կասեցվել է։ Թուրքիայում վերջին օրերի ընթացքում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։