Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու են հետաձգում Մինսկի խմբի համանախագահության լուծարման որոշումը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու են հետաձգում Մինսկի խմբի համանախագահության լուծարման որոշումը

Հայկական կողմը ցանկանում է համոզված լինել, որ ինչպես ինքն ունի ղարաբաղյան շարժումը չշարունակելու քաղաքական որոշում, այնպես էլ Ադրբեջանը չունի, օրինակ, «արևմտյան Ադրբեջանի» շարժում սկսելու քաղաքական որոշում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը. որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,–ասաց վարչապետը: 

Ըստ Փաշինյան՝ դա շատ պարզ տրամաբանություն է: 

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանը՝ դա որպես նախապայման ներկայացնելով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ չէ դրան, սակայն դա պետք է տեղի ունենա կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում