Չինաստանը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա

2 րոպեի ընթերցում

Պեկինը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի տնօրենների խորհրդի գործադիր փոխնախագահ Էվան Գրինբերգի հետ հանդիպմանը։

«Չինաստանը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ վերացնելու միմյանց հիմնավորված մտահոգությունները», - ասել է Վան Ին, որի խոսքը հրապարակել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Նախարարի գնահատմամբ՝ չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են զարգացման նշանակալից փուլում։

«Երկու կողմերն էլ պետք է առաջնորդվեն երկու պետությունների ղեկավարների կարևոր փոխհամաձայնությամբ և տեսլականով, ամրապնդեն փոխանակումները, բարելավեն փոխըմբռնումը, խուսափեն թյուր դատողություններից և կարգավորեն տարաձայնությունները», - ասել է ԱԳՆ ղեկավարը։ 

Նրա խոսքով՝ Չինաստանը և ԱՄՆ-ն ունեն ընդարձակ շահեր և համագործակցության լայնարձակ տարածություն, ունակ են հասնելու հաջողության և օգուտ բերելու աշխարհին։

Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966 թվականին «Չինաստանին հետևող դիտորդների» խմբի  կողմից, որոնք ներկայացնում են քաղաքացիական, կրոնական և գործարար շրջանակները: Այդ ոչ առևտրային կրթական կազմակերպության նպատակն է բարելավելու ըմբռնումը երկու երկրների քաղաքացիների միջև:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները լարվել են Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո: ԱՄՆ նախագահը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 10%-ից հասցնել 20%-ի։ Չինաստանը  պատասխան մաքսատուրքեր է սահմանել էներգապաշարների, որոշ տեսակի ավտոմեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի և Միացյալ Նահանգներից այլ արտադրանքի համար:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար