Քաղաքականություն

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հնարավորությունները»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում