ՄԱԿ-ը դատապարտել է Լուգանսկում և Կուրսկում լրագրողների սպանությունները և վիրավորումները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը դեմ է հանդես գալիս լրագրողների սպանություններին և վիրավորումներին և ցանկանում է, որ նման բոլոր դեպքերը հանգամանորեն հետաքննվեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

«Մենք հանդես ենք գալիս լրագրողների սպանությունների և վիրավորումների դեմ և ցանկանում ենք հանգամանալից հետաքննություն», - ասել է նա՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ Կուրսկի մարզում ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովի վիրավորումը, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանման խմբի օպերատորի և վարորդի՝ Անդրեյ Պանովի և Ալեքսանդր Սիրկելիի զոհվելը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ)։

Հաղորդվում է, որ Պանովը և Սիրկելին զոհվել են ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով՝ «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի հետ միասին։ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում խմբագրության առաջադրանքը կատարելիս։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունում հայտարարել են, որ ՌԴ-ն Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով ռուսաստանցի լրագրողների վիրավորումների և զոհվելու թեման կբարձրացնի համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում, որը նվիրված կլինի ուկրաինական թեմատիկային:

Հայերեն Русский

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը