Քաղաքականություն

ԱԺ նախագահն այն կարծիքին չէ, թե խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը փակուղում է հայտնվել

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահն այն կարծիքին չէ, թե խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը փակուղում է հայտնվել

Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը անակնկալ է եղել Ադրբեջանի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը՝ ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված իրենց արձագանքը։ Բայց կարծում եմ՝ այդ հայտարարությունները, հրապարակումները, որոնք ադրբեջանական մամուլում եղան, առանձին երկկողմ հետաքննության առիթ կարող են դառնալ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի նման հրապարակումների դեպքում ներդրվի մեխանիզմ, որպեսզի հետագայում կանխվի նման բաները»,-ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի մոտ հնարավոր է ձևավորվել է պատկերացում, թե Հայաստանը միևնույնն է՝ չի համաձայնի որևէ առաջարկի, այդ իսկ պատճառով Հայաստանի պատրաստակամությունը նրանց անակնկալի է բերել։

«Մեր նպատակը իրական արդյունքի հասնելն է, ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելը»,-եզրափակեց Սիմոնյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում