Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են համագործակցության շուրջ հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ամփոփել են իրենց համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ անդրադարձել են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, Օվերն-Ռոն-Ալպի հետ գործընկերությանը, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որն անցկացվելու է Գորիսում։
Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ ամփոփեցինք մեր համագործակցությանն առնչվող հարցեր
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 24, 2025
➡️ Ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ
➡️ Գործընկերություն Օվերն-Ռոն-Ալպի հետ
➡️ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովը Գորիսում pic.twitter.com/mVLwJ3H7HT