Սահմանը բացվել է Հայաստանից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում են կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունից: 

«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, Բաքուն մնաց անտեղյակ» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից մեր երկրի տարածքով Սիրիա առաքվելիք մարդասիրական օգնության ավտոշարասյան անցումն ու վերադարձն ապահովելու համար։  1992 թվականին նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ Ալիջան սահմանային անցակետը ստացել է  միայն հումանիտար օգնության տեղափոխման համար Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ: Հայկական մարդասիրական օգնության շարասյունը՝ բաղկացած 4 բեռնատարից, երեկ մտել է Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետից՝ Հաթայ/Չիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Սպասվում է, որ բեռնատարները Սիրիա կժամանեն վաղը կեսօրին։ Նշված բեռնատարները Հայաստան կվերադառնան նույն երթուղով։ 2023 թվականի փետրվարի 6-ին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները երկու անգամ, տարբեր ամսաթվերի, երկու առանձին շարասյուններով ներս են մտել/ելել նույն անցակետը Մյուս կողմից, Ալիջան սահմանային անցակետը օգտագործվել է փոխադարձ հետիոտնային անցումների համար՝ 2024 թվականի հուլիսի 30-ին ընդհանուր սահմանում կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից անցկացված բանակցությունների հինգերորդ փուլի շրջանակներում։ Բացի այդ, այս  անցակետն օգտագործվում է նաև սահմանային հարցերով Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների հերթական հանդիպումների շրջանակներում։  2025 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեր երկրի միջոցով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի ցանկության մասին դեսպան Սերդար Քըլըչն ուղղակիորեն տեղեկացրել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովին և Ադրբեջանի նախագահի արտաքին գործերի գծով տեղակալ Հիքմեթ Հաջիևին փետրվարի 25-ին մեր երկիր կատարած այցի ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Հայերեն العربية Español Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը