ԱՄՆ-ն օրինական կարգավիճակից կզրկի ավելի քան 500 000 միգրանտի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը օրինական կարգավիճակից կզրկի Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ժամանած ավելի քան 500 000 անձանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ծանուցում է հրապարակել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:

Ըստ փաստաթղթի՝ թվարկված երկրներից միգրանտների և նրանց մերձավոր հարազատների համար Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի տրամադրման ծրագրերը կդադարեցվեն։

Այն ներգաղթյալները, որոնց վրա տարածվում էին այդ ծրագրերը, պետք է Միացյալ Նահանգների տարածքը լքեն Դաշնային գրանցամատյանում ծանուցման հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև ապրիլի 24-ը, նույնիսկ եթե երկրում մնալու նրանց թույլտվության ժամկետը դեռ չի լրացել:

Դեռ հունվարին նախարարությունը հայտնել էր, որ կկրճատի այն ծրագրերը, որոնք որոշ մարդկանց թույլ են տալիս ժամանակավորապես ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ Ըստ գերատեսչության՝ նախորդ վարչակազմը նման ծրագրերի միջոցով 1,5 միլիոն միգրանտների թույլ է տվել մտնել երկիր։

Թրամփը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Հունվարի 20-ին նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո նա ստորագրել է հրամանագիր Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ Ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին, այսպես կոչված, արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթային դատարանի վճռի:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով