Միացյալ Նահանգներ

ԱՄՆ սենատորը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ սենատորը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետի հետ

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը, որը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցն է, մարտի 22–ին Պեկինում հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ: 

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Նախատեսվում է, որ մարտի 22–ին ԱՄՆ սենատորը կհանդիպի վարչապետ Լի Քյանգի հետ: 

Նշվում է, որ Դեյնսի այս այցը նշանավորում է ԱՄՆ քաղաքական գործչի առաջին հանդիպումը Պեկինում չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության հետ առևտրային հարաբերությունների լարվածությունը սրվելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում