Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից․ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար
1 րոպեի ընթերցում

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե բացի Թուրքիայից և Ադրբեջանից, կա՞ն արդյոք Հայաստանի պետականության, անկախության և տարածքային ամբողջականության համար վտանգ ներկայացնող այլ երկրներ։
«Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»,-նշեց Գրիգորյանը՝ միաժամանակ զերծ մնալով մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։