ԱՀԾ պետը վստահեցնում է՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի ֆոնին Հայաստանում ռիսկերը գնահատվում են
1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Հայաստանի պետական մարմինները շարունակում են գնահատել հնարավոր ռիսկերը և իրականացնել անհրաժեշտ գործողություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանում տեղի ունեցող պատերազմը վտանգներ ստեղծու՞մ է Հայաստանի խաղաղության համար, Գրիգորյանը պատասխանեց․
«Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում»։