Եվրոպական երկրները քննարկում են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաջնորդության փոփոխման հարցը. Financial Times

2 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք երկրներ ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի և մայրցամաքի պաշտպանության ֆինանսավորման հիմնական պատասխանատվությունը ստանձնելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Եվրոպայի խոշորագույն ռազմական տերությունները պլաններ են մշակում մայրցամաքի պաշտպանության համար ԱՄՆ-ից ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար», - գրում է հրատարակությունը։

Չորս եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ քննարկումներին մասնակցող երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հյուսիսային Եվրոպայի երկրները:

Ըստ թերթի զրուցակիցների՝ այս երկրները մտադիր են «պլան մշակել ֆինանսական և ռազմական բեռը եվրոպական մայրաքաղաքների վրա փոխադրելու վերաբերյալ և այն Միացյալ Նահանգներին ներկայացնել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովի նախաշեմին»։

Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ առաջարկը ներառելու է Եվրոպայում պաշտպանական ծախսերն ավելացնելու և ռազմական կարողությունները հզորացնելու հաստատուն պարտավորություններ։ Երկրները փորձելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել համաձայնել լիազորությունների աստիճանական փոխանցմանը: Ենթադրվում է, որ պլանը նախագծվելու է 5-10 տարվա համար։

Հրատարակությունը նշում է, որ բանակցությունները փորձ են՝ խուսափելու քաոսից, որը կարող է առաջացնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը։

Ամերիկյան նոր վարչակազմը քանիցս հայտարարել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի պաշտպանության համար: Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանության վրա բավարար ծախսեր չկատարելու համար և սպառնացել թուլացնել դաշինքը կամ դուրս գալ դրանից։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ