Քաղաքականություն

Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահ Կոսսեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:  

«Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ զրույցի շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած հետևողական ջանքերը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում