Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի մոտակայքում ռազմական օբյեկտ թիրախավորելու մասին

2 րոպեի ընթերցում

Հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ Եմենի զինված ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորելով Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական օբյեկտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։

Սարին ընդգծել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ նշելով, որ սա երկրորդ նմանատիպ թիրախավորումն է 24 ժամվա ընթացքում։

Պաշտոնյայի խոսքով՝ Գազային աջակցող հութիների գործողությունները չեն դադարի, որքան էլ շարունակվի Եմենի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան։

«Այս գործողությունները, ի լրումն իսրայելական նավագնացության արգելքի, կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի վրա ագրեսիան չի դադարել և շրջափակումը չի չեղարկվել», - հավելել է հութիների ռազմական խոսնակը:

Մարտի 20-ին իսրայելական բանակը հայտարարել է Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակման մասին։ Ըստ իսրայելական կողմի՝ ռազմաօդային ուժերը որսացել են հրթիռը երկրի օդային տարածք մտնելուց առաջ։ Իսրայելի մի քանի շրջաններում գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ։

Հութիները 2023 թվականի նոյեմբերից հրթիռներով և անօդաչու սարքերով Կարմիր ծովում կամ ցանկացած հասանելի վայրում թիրախավորում են Իսրայելին պատկանող բեռնանավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների:

Մերձավոր Արևելք

Հութիները հաղորդել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին

Հայերեն Русский

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել

Թրամփն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնել են Սև ծովում և էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումը

Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս