Ամերիկացի իրավաբանները փորձում են խուսափել Թրամփի դեմ գործերում ներգրավվելուց
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի իրավաբանական ընկերությունները փորձում են խուսափել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումները վիճարկող գործերին մասնակցելուց՝ վախենալով իշխանությունների հետապնդումից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Washingon Post պարբերականը։
Տեղեկատվության համաձայն՝ Թրամփը մեծացնում է ճնշումը փաստաբանների վրա, ովքեր փորձում են դատարանում վիճարկել իր վարչակազմի որոշումները։ Թրամփը գլխավոր դատախազ Պամելա Բոնդիին խորհուրդ է տվել չեղյալ համարել փաստաբանների վկայականները կամ դադարեցնել դաշնային պայմանագրերը իրավաբանական ընկերությունների հետ, եթե նա համարի, որ Սպիտակ տան դեմ նրանց հայցերը անհեթեթ կամ վրդովեցուցիչ են։
«Բայդենի ժամանակաշրջանի պաշտոնյաներն իրենց հերթին ասել են, որ դժվարություններ ունեն իրենց պաշտպանելու պատրաստ փաստաբաններ գտնելու հարցում: Նրանք ասում են, որ լավ իրավաբանական ընկերությունները, որոնք ժամանակին կաջակցեին իրենց, այժմ հեռու են մնում իրենցից»,- գրել է պարբերականը: