Աշխարհ

Հարավային Կորեայում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում անտառային հրդեհները 24 մարդու կյանք են խլել

Հարավային Կորեայի հարավ-արևելքում անտառային հրդեհներն առնվազն 24 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap լրատավական գործակալությունը։ 

Ուժգին քամիները և չոր եղանակը շարունակում են խոչընդոտել հրշեջների ջանքերին՝ ուղղված անտառային հրդեհների տարածումը կանխելուն: Մոբիլիզացվել են բազմաթիվ հրշեջ ուղղաթիռներ, շուրջ 5000 հրշեջ և մոտ 560 միավոր տեխնիկա, սակայն անտառային հրդեհները, որոնք մարտի 21-ից մոլեգնում են Հարավային Գյոնսանգի նահանգի Սանչոնգի շրջանում, տարածվել են տարածաշրջանի հյուսիս-արևելքում:

Աղետների հակազդման և անվտանգության կենտրոնական շտաբի տվյալներով՝ անտառային հրդեհների հետևանքով 24 զոհերից 20-ը հայտնաբերվել են Ուիսոնգի, իսկ չորսը՝ Սանչոնգի շրջանում:

Նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու մահաբեր անտառային հրդեհների հետագա տարածումը՝ դրանք բնութագրելով որպես «երբևէ ամենավատ անտառային հրդեհներ»: Նա նշել է, որ մինչև այժմ անտառային հրդեհները ոչնչացրել են 17 000 հեկտար անտառ և 209 տուն ու գործարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում