Եվրոպա

Դանիան ողջունել է Գրենլանդիա մեկնող ԱՄՆ պատվիրակության այցի օրակարգի փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

Դանիան ողջունել է Գրենլանդիա մեկնող ԱՄՆ պատվիրակության այցի օրակարգի փոփոխությունները

Դանիան ողջունել է ԱՄՆ-ի որոշումն այն մասին, որ ամերիկյան պատվիրակության այցը  Գրենլանդիա սահմանափակվի միայն ռազմակայանով, քանի որ այցի նախորդ պլանները լուրջ հակասությունների պատճառ էին դարձել Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դանիայի վարչապետը մարտի 25-ին ասել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կնոջ՝ Ուշա Վենսի ծրագրված այցը Գրենլանդիա, որտեղ նա պետք է ներկա գտնվեր շների սահնակներով մրցավազքին, «անընդունելի ճնշում» է։ 

Սպիտակ տունը հայտարարել է, որ փոխարենը պատվիրակությունը կգլխավորի հենց Ջեյ Դի Վենսը, սակայն նրանք կայցելեն Պիտուֆիկում գտնվող ամերիկյան ռազմակայան։

«Կարծում եմ՝ շատ դրական է, որ ամերիկացիները չեղարկեցին իրենց այցը գրենլանդական հասարակություն: Փոխարենը նրանք կայցելեն իրենց սեփական ռազմաբազա՝ Պիտուֆֆիկ, և մենք դրա դեմ ոչինչ չունենք», - ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը DR հեռուստաընկերությանը:

Հունվարին Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի այցից հետո ԱՄՆ նախագահը բազմիցս խոսել է միներալներով հարուստ կղզին, որն ինքնավար տարածք է Դանիայի կազմում, ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։

Ըստ հարցումների՝ գրենլանդացիները դեմ են ԱՄՆ-ի կազմ մտնելուն։ Կղզում վերջերս տեղի են ունեցել հակաամերիկյան լայնամասշտաբ ցուցեր։ Նմանատիպ ցույցեր են նախատեսվում նաև Վենսի այցի ժամանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում