Իսպանիայի վարչապետը հայտարարել է Եվրամիության զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը հանդես է եկել եվրոպական բանակի ստեղծման օգտին, որը պետք է երաշխավորի տարածաշրջանում խաղաղությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթում։
Ըստ Սանչեսի՝ աշխարհում աշխարհաքաղաքական իրադրությունը բարդացել է, այդ թվում, Դոնալդ Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ԱՄՆ-ի ուղեգծի փոփոխությունների պատճառով։
«Այսօր մենք կանգնած ենք նոր ճգնաժամի առաջ…. Մենք ի՞նչ պետք է անենք՝ ստեղծենք եվրոպական բանակ, համայնքի զինված ուժեր՝ 27 երկրների մասնակցությամբ, որպեսզի այն ղեկավարվի մեկ դրոշի ներքո և նույն շահերով: Միայն այդպես մենք կդառնանք իսկական միություն և կայուն խաղաղություն կերաշխավորենք մեր տարածաշրջանում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: