Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է նոր միջուկային փորձարկման

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետախուզությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է նոր միջուկային փորձարկման

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային նոր փորձարկում իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ամերիկյան հետախուզության տարեկան զեկույցում:

«ԿԺԴՀ-ն պատրաստ է կարճաժամկետ հեռանկարում հերթական միջուկային փորձարկումն իրականացնել»,- նշված է փաստաթղթում։

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ռազմավարական զենքի մշակումը, Ռուսաստանի հետ կապերի խորացումը և իր երկրի տնտեսության կայունությունը համարում է գործոններ, որոնք ամրապնդում են իր բանակցային դիրքերը և նվազեցնում պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում