Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է ձգձգել Ուկրաինայի հետ հաշտության համաձայնագրի կնքումը, չնայած իր կածիքով՝ Մոսկվան ձգտում է վերջ տալ ռուս-ուկրաինական հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Newsmax-ին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց, հնարավոր է, նրանք ժամանակ են ձգում։ Ես վստահ չեմ: Բայց ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանար, որ դա ավարտվեր, և ես կարծում եմ, որ Զելենսկին ևս կցանկանար, որ դա ավարտվեր այս փուլում», - ասել է ԱՄՆ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում