Մերձավոր Արևելք

Հութիները հաղորդել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին

2 րոպեի ընթերցում

Հութիները հաղորդել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ստանձնել են Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ հարվածն ուղղված է եղել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Եմենի զինված ուժերը հաջողված ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Յաֆֆոյի շրջանում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանի դեմ՝ օգտագործելով Palestine-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ», - ասվում է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։

Սարին նշել է, որ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին»։

Բացի այդ, նա հայտարարել է, որ հութիներն «ակտիվացրել են գրոհները Կարմիր ծովում հակառակորդի ռազմանավերի», այդ թվում՝ ԱՄՆ-ի միջուկային էներգիայով աշխատող «Հարի Թրուման» ավիակրի վրա:

«Մենք կշարունակենք արգելափակել իսրայելական նավագնացությունը և աջակցել Գազային այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել, և պաշարումը չի վերացվել», - հայտարարել է հութիների ներկայացուցիչը:

«Ավիահարվածները Եմենին չեն խանգարի կատարել Պաղեստինին աջակցելու իր պարտականությունը», - հավելել է նա։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հաղորդել էր, որ «Իսրայելի ռազմաօդային ուժերը կալանել են Եմենից արձակված հրթիռը՝ նախքան դրա թափանցումն իսրայելական տարածք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում