Դատարանը Ստամբուլի քաղաքապետին կալանավորելու որոշում է կայացրել
1 րոպեի ընթերցում

Դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման վերաբերյալ՝ կոռուպցիոն հետաքննության շրջանակներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը, Էքրեմ Իմամօղլուն ենթարկվել է դատական քննության՝ ահաբեկչության վերաբերյալ հետաքննության շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ նա հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն քաղաքական բնույթ է կրում:
Դատարան են ուղարկվել 91 մարդու, այդ թվում՝ Իմամօղլուի կալանավորման միջնորդություններ։ Նրանցից մի քանիսի վերաբերյալ որոշումները հրապարակվել են մարտի 23-ի առավոտյան։
Ձերբակալվածների թվում են նաև Ստամբուլի պլանավորման գործակալության (IPA) նախագահ, դոցենտ, դոկտոր Մեհմեդ Չավուշօղլուն, գործարարներ և այլն: