Մերձավոր Արևելք

Եմենը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Եմենը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է վերջին 48 ժամվա ընթացքում «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա երրորդ հրթիռային հարձակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է մարտի 22-ին վաղ առավոտյան՝ նշելով, որ երկրի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվում գտնվող օդանավակայանին՝ Պաղեստինյան դիմադրությանը աջակցելու շրջանակներում:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել և նախազգուշացրել է բոլոր ավիաընկերություններին, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը անվտանգ չէ՝ ընդգծելով, որ այն կմնա ոչ անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Գազայի հատվածի դեմ ագրեսիան և չի վերացվել շրջափակումն այդ շրջանից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում