Աշխարհ

Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված երկրի սահմանադրության փոփոխությունները, որոնց շնորհիվ ապագա կառավարությունը մտադիր է զգալիորեն մեծացնել պետական ​​վարկերը՝ պաշտպանական և ենթակառուցվածքային աճող ծախսերը ֆինանսավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի նախագահի գրասենյակը։

Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններն ընդունվել են Բունդեսթագում։ Որոշումը հաստատվել է Գերմանիայի դաշնային նահանգները ներկայացնող օրենսդիր մարմնի՝ Բունդեսրաթի կողմից։

Փոփոխությունները այժմ պետք է հրապարակվեն Դաշնային օրենսդրության տեղեկագրում:

Խորհրդարանի կողմից փոփոխությունների ընդունումն արդեն թույլ է տվել Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովին հավանություն տալ Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում