Աշխարհ

Հարավային Կորեայի դատարանը Հան Դոկ Սուին վերականգնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի դատարանը Հան Դոկ Սուին վերականգնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնում

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մերժել է վարչապետ Հան Դոկ Սուի իմփիչմենթի որոշումը՝ նրան վերականգնելով նախագահի պաշտոնակատարի պաշտոնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Yonhap գործակալությունը հաղորդում է, որ Հանի իմփիչմենթի նախաձեռնությունը չեղարկվել է ձայների 5-1 հարաբերակցությամբ։ 2 դատավոր քվեարկել է իմփիչմենթի միջնորդությունն ամբողջությամբ մերժելու օգտին։ 

Հան Դոկ Սուն ուղերձով դիմել է ժողովրդին և խոստացել, որ կզբաղվի հրատապ խնդիրների լուծմամբ:

«Շնորհակալություն եմ հայտնում Սահմանադրական դատարանին իմաստուն որոշման համար։ Ես առաջին հերթին կսկսեմ զբաղվել հրատապ խնդիրների լուծմամբ…. Ես իմ ողջ իմաստությունն ու կարողությունը կօգտագործեմ՝ ապահովելու մեր ազգային շահերը արդեն իսկ իրականություն դարձած առևտրային պատերազմում», - ասել է Հան Դոկ Սուն։

Նա նաև ազգային միասնության կոչ է արել՝ նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի պատճառով հասարակության մեջ առկա պառակտումների ֆոնին:

Հարավային Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուն նախագահի պաշտոնակատար էր դարձել Յուն Սոկ Յոլի պաշտոնանկությունից հետո։ Սակայն նրան իմփիչմենթ էին հայտարարել Յուն Սոկ Յոլի կողմից 2024 թ. դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարելու մեջ ենթադրյալ դերակատարության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում