Թուրքիա

Թուրքիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի

Թուրքիայի տարբեր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում և Անթալիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որն օրեր առաջ ձերբակալվել էր։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը փրայմերիզի արդյունքում նախագահի թեկնածու է հայտարարել Էքրեմ Իմամօղլուին։ 

«Ավելի քան 14 միլիոն 850 հազար մարդ քվեարկել է Իմամօղլուի օգտին այսօր կայացած նախնական ընտրություններում», - ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը։ 

Օզելը մարտի 23-ին Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է, որ կուսակցության համակիրները սեպտեմբերի 24-ից ամեն օր հրապարակներում են լինելու: 

Ստամբուլի նահանգապետարանը մարտի 26-ին կդիտարկի Ստամբուլի փոխքաղաքապետի թեկնածությունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում՝ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուի փոխարեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում