Եվրոպա

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Սերբիան ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ չի դառնա. փոխվարչապետ

Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ և ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը, թեև դա դժվար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը:

«Սերբիան խստորեն պահպանում է ռազմական չեզոքության քաղաքականությունը: Դա նշանակում է, որ մենք չենք ընդլայնելու մեր մասնակցությունը ռազմական որևէ դաշինքում: Եվ մենք կձգտենք լավագույն հարաբերություններ պահպանել բոլորի հետ, առաջին հերթին մեզ շրջապատող երկրների հետ: Այնպես որ, Սերբիան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, չի լինի ՀԱՊԿ-ի անդամ», - հայտարարել է Վուլինը:

Նա ընդունել է, որ Սերբիայի չափ երկրի համար սա ամենադժվար ճանապարհն է։

«Մենք ինքներս պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը, ինչը հեշտ չէ: Բայց սա ամենաազնիվ ճանապարհն է. ինքներս որոշումներ ընդունենք մեր մասին», - ընդգծել է նա։

Ներկայում Սերբիայի Սկուպշչինան (խորհրդարանը) դիտորդ է ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում